Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արման Փաշիկյանը Հունաստանում գրավեց 3-րդ տեղը

Սպորտ
a1pasihkyan

Հունական Կրետե կղզում գտնվող Պալեոխորա քաղաքում անցկացվող շախմատի ամենամյա միջազգային մրցաշարում Հայաստանից հանդես եկան 3 շախմատիստ:   Տղամարդկանց գրոսմայստեր Արման Փաշիկյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր եւ զբաղեցրեց մրցանակային 3-րդ տեղը: Նա գավաթից բացի կստանա նաեւ 900 եվրո պարգեւավճար: Մրցաշարի հաղթող դարձավ հույն գրոսմայստեր Հրիստոս Բանիկասը, որը 7,5 միավոր վաստակած միակ մասնակիցն է:   Արման Փաշիկյանի կինը՝ կանանց գրոսմայստեր Մարիա Կուրսովան, 5,5 միավորով մրցաշարն ավարտեց 46-րդ տեղում: Իսկ ահա առաջին կարգային, 16-ամյա Դավիթ Սանթրյանը, զբաղեցրեց 57-րդ հորիզոնականը՝ վաստակելով 5 միավոր: Իր տարիքի շախմատիստների մեջ նա ցույց տվեց երրորդ արդյունքը: