Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերենա Ուիլյամսին զայրացրել է հերթական դոպինգ ստուգումը

Սպորտ
a1serena

Ամերիկացի հանրահայտ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսն իր դժգոհությունն է հայտնել կապված հերթական դոպինգ ստուգման հետ: Անվանի մարզուհին կարծում է, որ դոպինգ սպաները խտրականություն են դնում իր եւ մյուս թենիսիստուհիների միջեւ:   «Եկել է «պատահական» դոպինգ հանձնելու պահը, եւ կրկին միայն Սերենա Ուիլյամսն է դա անում: Ապացուցված է, որ թենիսիստուհիներից ամենաշատը ես եմ նման ստուգում անցնում: Խտրականությու՞ն է: Կարծում եմ, այո: Սակայն ես միշտ մնում եմ մաքուր սպորտի կողմնակիցը», - իր թվիթերյան էջում գրել է 37-ամյա մարզուհին:   Վերջին անգամ Սերենա Ուիլյամսը «պատահական» դոպինգ ստուգում հանձնել է հուլիսի 24-ին, երբ գտնվելիս է եղել Մայամիում: