Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոջեր Ֆեդերերը հրաժարվել է Տորոնտոյի «Մաստերս» մրցաշարից

Սպորտ
sport-federer-24.07.

Աշխարհի 2-րդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը չի մասնակից օգոստոսին Տորոնտոյում կայանալիք «Մաստերս» մրցաշարին: Դա 36-ամյա թենիսիստի կողմից մշակված հատուկ մարտավարություն է, քանի որ դասակարգման 1-30-րդ տեղերում գտնվող թենիսիստները կանոնակարգով պետք է հանդես գան բոլոր «Մաստերս» կարգի մրցումներում, սակայն տարեց մասնակիցներին բացառության կարգով թույլ են տալիս ստեպ-ստեպ բաց թողնել մրցումներ: «Ցավոք, իմ խաղացանկը շատ հագեցած է, այդ իսկ պատճառով որոշեցի բաց թողնել Տորոնտոյի մրցաշարը», - իր թվիթերյան էջում գրել է շվեյցարացի թենիսիստը: Ռոջեր Ֆեդերերն այս տարի արդեն մասնակցել է 7 խոշոր մրցաշարերի, որոնցից երեքում հաղթանակ է տարել: Դրանք են Ավստրալիայի բաց առաջնությունը եւ Ռոտերդամի ու Շտուտգարտի «Մաստերսները»: