Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ռեալի» ֆուտբոլիստը ծովում փրկել է 15 ձկնորսների

Սպորտ
sport-koentrao

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաոն դարձել է Պորտուգալիայի հպարտությունը: Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, ֆուտբոլիստն իր զբոսանավում հանգստանալիս օգնության ազդանշան է ստացել: Նրա հրահանգով, նավի անձնակազմն անմիջապես ուղեւորվել է դեպքի վայր: Ծովափից 18 կմ հեռավորության վրա նրանք հայտնաբերել են վթարի ենթարկված ձկնորսական ոչ խոշոր նավակ: Ֆուտբոլիստի անմիջական մասնակցությամբ այդ նավակի վրա եղած բոլոր 15 ձկնորսները փրկվել են: Նրանց կյանքին այլեւս վտանգ չի սպառնում: Հավելենք, որ Ֆաբիո Կոենտրաոն այժմ վարձավճարով հանդես է գալիս Լիսաբոնի «Սպորտինգում», ընդ որում նա հայտարարել է, որ չի ցանկանում վերադառնալ թագավորական ակումբ: