Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կասեցնել թուրք այլախոհի վերադարձը Թուրքիա. ՀՔԱՎ

Քաղաքականություն
index5

2018 թ.-ի հուլիսի 20-ին Կազմակերպություն են դիմել  Թուրքիայի մեր գործընկերները՝ հայտնելով, որ Թուրքիայի քաղաքացի Ջևրիյե Օքույուջուն, խուսափելով քաղաքական հետապնդումներից, Սազիյե Դեմիր  անվամբ կեղծ անձնագրով հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: Ջևրիյե Օքույուջուն, ըստ մեզ հասած տեղեկությունների, նպատակ է ունեցել ապաստան հայցելու համար Հայաստանից մեկնել արեւմտյան այլ երկիր: Ներկայումս նա ձերբակալված է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու հիմքով, և ըստ մեզ հասած տեղեկությունների՝ Հայաստանի Հանրապետության իշխանությունները պատրաստվում են վերջինիս վերադարձնել Թուրքիա:   Թուրքիայում ներկայումս քաղաքացիական ակտիվիստների և ընդդիմադիրների նկատմամբ ուժգնացել են հետապնդումները, նրանցից  հազարավորները ձերբակալված են իրենց քաղաքական հայացքների համար և ազատազրկման վայրերում ենթարկվում են բռնությունների: Ավելին՝ ԱՅՍՏԵՂ