Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանցիները պատրաստ են ամենուր վիրավորել հայերին

Կարևոր լուրեր Սպորտ
a1karapetyan

Լյուքսեմբուրգի «Պրոգրես» ֆուտբոլային ակումբի հայազագի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը պատմել է վերջերս ադրբեջանական թիմի հետ անցկացրած խաղի մասին:   «Այժմ նշում եմ «Գաբալայի» նկատմամբ տարած հաղթանակը, որը մեզ թույլ տվեց մտնել Եվրոպայի լիգայի հաջորդ փուլ: Խաղը շատ բարդ ստացվեց մեր համար: Երբ «Գաբալան» գոլ խփեց, մենք հայտնվեցինք դժվար իրավիճակում: Բարեբախտաբար, կարողացանք պահպանել մեկ գոլի առավելությունը:   Ի դեպ, երբ ես փոխարինման մտա, մրցակիցը սկսեց ավելի ագրեսիվ գործել: Դա ուղված էր ոչ թե մեր թիմի, այլ անձամբ իմ դեմ: «Գաբալայի» ֆուտբոլիստներն խաղի ժամանակ անընդհատ ինձ վիրավորում էին», - ասել է Ալեքսանդր Կարապետյանը:   Նշենք, որ լյուքսեմբուրգյան ակումբը հայազգի հարձակվողին ստիպված չէր տարել Բաքու, որպեսզի զերծ մնար անհարկի միջադեպերից: