Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատ. Հայր եւ որդի Նալբանդյանները հաջող հանդես եկան Դորտմունդի օփենում

Սպորտ
a1chess-23.07.

Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կայացած շախմատի սուպերմրցաշարում 8 գրոսմայստերների պայքարում հաղթանակ տարավ Ռուսաստանը ներկայացնող շախմատիստ Յան Նեպոմնյաշչին: Իսկ ահա սուպերմրցաշարին զուգահեռ անցկացվող բաց մրցաշարում, որին մասնակցում էին 56 շախմատիստ, գերազանց հանդես եկավ մեր հայրենակից, գրոսմայստեր Տիգրան Նալբանդյանը, որը աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի մարտավկան է: Նա 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ Դանիել Հեյմրատի հետ կիսեց 1-2-րդ տեղերը, սակայն լրացուցիչ գործակիցներով ճանաչվեց մրցաշարի հաղթող: Նույն մրցաշարում հաջող հանդես եկավ նաեւ Տիգրան Նալբանդյանի որդին՝ պատանի շախմատիստ Վահան Նալբանդյանը: Նա վաստակած 5,5 միավորով զբաղեցրեց 9-րդ տեղը, իսկ մինչեւ 18 տարեկան շախմատիստների մեջ ցույց տվեց լավագույն արդյունքը եւ արժանացավ հատուկ մրցանակի: