Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում բացվեց Հ.Մ.Ը.Մ-ի ռահվիրա Վահան Չերազի արձանը

Հասարակություն
IMG_2151

Հուլիսի 19-29-ը Հայաստանում մեծ շուքով նշվում է ՀՄԸՄ-ի մեկդարյա հոբելյանը` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի,  Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի, Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի, սփյուռքի նախարարության աջակցությամբ: Հուլիսի 19-ին Բյուրականի բանակավայրում մեկնարկեց ՀՄԸՄ-ի 100 ամյակի և 11-րդ համա-ՀՄԸՄական բանակումի և ՀՄԸՄ-ի 110 մասնաճյուղերի անունով քանդակի բացման հանդիսավոր արարողությունը: «Պատվաբեր անցյալից հաղթական ապագա» խորագրով միջոցառմանը մասնակցեցին սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, փոխնախարար Բաբկեն Տեր Գրիգորյանը: Ողջույնի խոսքով հանդես եկան և մասնակիցներին հաջողություն մաղթեցին ՀՄԸՄ 11-րդ բանակումի խմբապետուհիԹալին Օրդողլյանը, Կոտայքի մարզպետ, ՀՄԸՄ փոխատենապետ Ռոմանոս Պետրոսյանը:   ՀՅԴ պատգամը փոխանցեց Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը: Հոբելյանի առթիմ հոմենեթմենականներին շնորհավորեց և բարի գալուստ մաղթեց ՀՄԸՄ կենտրոնական վարչության սկաուտական բաժնի պատասխանատու Վաչե Նաջարյանը: ՀՄԸՄ Կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտիչյանը հյուրերին փոխանցեց հուշանվերները: ՀՄԸՄ-ի 100 ամյակի և 11-րդ համա-ՀՄԸՄական բանակում կշարունակվեն մինչև հուլիսի 29-ը: Սկաուտների օրակարգը 10 օրերի ընթացքում կլինի հագեցած, կլինեն զանազան միջոցառումներ, դասախոսություններ, արշավ, միջազգային օր, որի ընթացքում տարբեր երկրներից ժամանած սկաուտներ կներկայացնեն իրենց երկրների մշակույթը, կերակրատեսակները, երգն ու պարը: Սկաուտները կբարձրանան նաև Արագած լեռը:     Գյումրիում բացվեց Հ.Մ.Ը.Մ-ի ռահվիրա Վահան Չերազի արձանը Հուլիսի 23-ին Գյումրիի Վարդանանց հրապարակում տեղի ունեցավ Հ.Մ.Ը.Մ-ի ռահվիրա Վահան Չերազի արձանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հոգևոր հայրեր, Համաշխարհային սկաուտական շարժման ընդհանուր քարտուղարի ներկայացուցիչը, Վահան Չերազի դուստրը` Բյուրակն Չերազը, Հ.Մ.Ը.Մ-ի կենտրոնական և շրջանային վարչությունների անդամներ, հյուրեր: Օրվա բանախոսն էր ՀՄԸՄ կենտրոնական վարչության ատենադպիր Րաֆֆի Կէօվողլանյանը: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը բոլոր գյումրեցիների անունից շնորհավորեց ՀՄԸՄ-ականներին՝ կազմակերպության 100 ամյակի և  Վահան Չերազի արձանի բացման առիթով: Ողջույնի խոսքով հանդես եկավ Չերազի դուստրը՝  Բյուրակն Չերազը: Նա մասնավորապես նշեց. «Ուրախ եմ ներկա գտնվել իմ ծննդավայր Գյումրիում: Շնորհակալություն ՀՄԸՄ-ին այս գեղեցիկ նախաձեռնության համար: Շնորհակալություն քանդակագործ Սամվել Մուրադյանին հրաշալի քանդակի համար»: Ողջույնի ուղերձ հնչեցվեց նաև համաշխարհային սկաուտական կազմակերպության անունից: Վահան Չերազի արձանի բացումից հետո՝ շեփորախմբի գլխավորությամբ սկաուտական քայլերթով հրապարակով անցան Հայ մարմնակրթական ընդհանուր միության 100-ամյակի առիթով համա.Հ.Մ.Ը.Մ.-ական 11-րդ բանակմանը մասնակցելու համար աշխարհի 26 երկրներից հայրենիք ժամանած 1200 սկաուտներ: Հայ հասարակական-քաղաքական գործիչ, հայտնի մարզիկ, Հայաստանում սկաուտության հիմնադիրներից Վահան Չերազը 1920-1927 թթ. զբաղվել է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ որբերի հավաքագրմամբ և խնամակալությամբ, հիմնել սկաուտական և մարզական խմբեր ԳյումրիումՆա գնդակահարվել է ստալինյան բռնաճնշումների տարիներին: