Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայտնի դարձան «Ալաշկերտի» եւ «Փյունիկի» հնարավոր մրցակիցները

Սպորտ
sport-evrogavat

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի մրցաշարում դեռ չեն կայացել որակավորման 2-րդ փուլի առաջին խաղերը, իսկ ֆուտբոլի եվրոպական միության շտաբ-բնակարանում արդեն տեղի է ունեցել նույն մրցաշարի որակավորման 3-րդ փուլի վիճակահանությունը: Ըստ դրա, Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» եթե հաղթահարի Մոնտենեգրոյի «Սուտյեսկայի» արգելքը, ապա հաջորդ փուլում կմրցի չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի «Կլուժ» (Ռումինիա) - «Մալմյո» (Շվեդիա) զույգի պարտվողի հետ: Իսկ ահա «Փյունիկ» - «Տոբոլ» հայ-ղազախական զույգի հաղթողը 3-րդ փուլում կհանդիպի «Մաքաբի» (Թել Ավիվ, Իսրայել) — «Ռադնիչկի» (Նիշ, Սերբիա) զույգի հաղթողի հետ։ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումները կկայանան օգոստոսի 9-ին եւ 16-ին: Հավելենք, որ հայկական ակումբները դեռեւս հանդես չեն եկել այդ փուլում: