Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժիրայր Սեֆիլյանը և Վարուժան Ավետիսյանը կուսակցություն են ստեղծում

Կարևոր լուրեր Հասարակություն
jirayr-varuj

Ժիրայր Սեֆիլյանի և Վարուժան Ավետիսյանի ուղերձը

Սիրելի՛ երիտասարդ

Երկրի քաղաքական կյանքում արդյունավետ գործոն լինելու և Ազգային Ժողովի առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով, Հիմնադիր Խորհրդարան կազմակերպությունը և Սասնա Ծռեր խմբավորման անդամները նախաձեռնելու են կուսակցության ստեղծման գործընթաց։ Դու ապրում ես բախտորոշ ու երջանիկ ժամանակում։ Որտեղ էլ որ հիմա լինես՝ հայրենիքում, թե արտերկրում, դու՛ ես այն կանչվածներից մեկը։ Եթե որոշել ես հետ բերել կորցրած հայրենիքն ու վերստանձնել Հայկ Նահապետի պատգամած մեր առաքելությունը, եթե անձնական երջանկությանը ու համամարդկային արժեքներին ու բարձրունքներին ձգտում ես ազգայինի համատեքստում և ազգայինի միջոցով, կարող ես մեր հետ միասին մասնակիցը լինել առաջիկայում սպասվող մեր նախաձեռնությանը լրացնելով հետևյալ հայտը։

 

Ժիրայր Սեֆիլյան

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգող

 

Վարուժան Ավետիսյան

Սասնա Ծռեր խմբավորման մամլո խոսնակ