ԱԻՄ-ականները աջակցում են Զարուհի Փոստանջյանին

Ընտրություններին շատ լուրջ վերաբերվող Ազգային ինքնորոշում միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը դեռ չի որոշել՝ առանձին է մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին, թե միասնական ցուցակով որեւէ կուսակցության հետ:

«Գիտեք, որ մենք ընտրական համակարգին բավական շատ լուրջ վերաբերմունք ունենք: եթե խորհրդարանական ընտրություններին, ընդհանրապես ընտրական օրենսգրքի վերաբերյալ տարբեր քաղաքական ուժեր իրենցղ տեսակետներն ունեն, մենք հայեցակարգ ենք ներկայացրել՝ գրքույկի տեսքով, մասնակցել ենք մի քանի նիստերի: Ընտրական գործընթացները պետք է տեղ գտնեն Սահմանադրությունում: Այսօրվա Սահմանադրությունը Սերժ Սարգսյանի՝ իր համար գրված հիմնական օրենքն է: Եւ այդ հիմնական օրենքի պայմաններում ընտրական գործընթացները կարող են խախուդ լինել, որովհետեւ ուղղակի կախվածություն կա:  Քաղաքապետի ընտրություններում ԱԻՄ-ը ընդհանուր որոշում չունի ։ ԱԻՄ-ի նախագահությունից  միքանի հոգի դիրքորոշում են ներկայացրել Զարուհի Փոստանջյանին աջակցել։ Բայց Դա ԱԻՄ-ի դիրքորոշումը չի»,-ասաց ԱԻմ նախագահ Պարույր Հայրիկյանը:

Պարույր Հայրիկյանը չի հասկանում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչու է ընտրել մեծերին չպատվելու հետեւողականգիծը եւ փոքրերին գայթակղելու հետեւողականորեն գիծը. «Սա մեղք է, ծանր մեղք է։ Էս կառավարությունում չգիտե՞նԲագրատյանի տեղը, արտաքին քաղաքական հարցերով լսե՞լ եք,  որ Րաֆֆի Հովհաննիսյանին, կամ Արա Պապյանին կանչենհարցնեն իրենց կարծիքը։ Էստեղ է, որ մենք տխրելու բան ունենք։ Սա նշանակում է ընգծված կերպով մեծերին չպատվել։ ԱԻՄ-ըպատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին, եթե տեսել ենք որ ընտրություն չէ, միասնական ենքմասնակցել որպես միջոցառման։ Մենք էությամբ եվրոպամեդ ուժ ենք, բոլոր այն եվրոպամեդ ուժերը, որոնք կկամենանմիասնական հանդես գալ, միասնական կմասնակցենք։ Մենք ընտրություններին կմասնակցենք, դա մեր պարտքն է որպեսքաղաքական ուժ։ Մենք ունենք ռազմավարական ծրագիր՝ մշակած ժողովրդի համար։ Մեր հիմնական խնդիրն այսօրՍահմանադրությունն է, դիմել ենք վարչապետին, վարչապետը չի շտապում փոփոխություններ կատարել»,-նշեց ԱԻՄ նախագահը։

 Պարույր Հայրիկյանն  անդրադարձավ նաեւ Փանիկ գյուղում  ռուսական 102-րդ ռազամաբազայի ուսումնավարժանքներին:

Պարույր Հայրիկյանն այն համարեց  ոչ արտառոց:

«Դա որպես մի բացառիկ, արտառոց երեւոյթ ընկալել պետք չէ, այս բոլորի մեջ բացառիկն ու արտառոցը այն էր, որ Ռուսաստանում հայտնվեցին ուժեր, որ իրենց պարտքը համարեցին այս փաստն օգտագործել եւ նույն սադրանք բառը վերադարձնել մեզ՝ այլ շեշտադրումով: Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, ինքը շարունակելով նույն, ինձ համար ոչ հաճելի ռուսահաճո կեցվածքը, ինքը ասում էր, որ սա սադրանք է մեր բարեկամության դեմ, բայց ի պատասխան դրա, Ռուսաստանից արձագանքեցին, թե սադրանքն այն է, թե դու, կարճ ասած, մեր լիարժեք ստրուկը չես: Պետք է հարյուր տոկոսանոց մեր ստրուկը լինել»: