Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանում ֆուտբոլի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 4-ին

Սպորտ
sport-futbol-hajastan

Հուլիսի 21-ին կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստում  հաստատվել են Հայաստանի բարձրագույն եւ 1-ին խմբերի առաջնությունների, ինչպես նաեւ գավաթի խաղարկության խաղացանկերը, Հայաստանի ակումբների միջեւ պրոֆեսիոնալ ֆուտբոլի 2018-2019թթ. խաղաշրջանի մրցումների անցկացման կանոնակարգը: Այդ մասին հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը: Բարձրագույն խմբի առաջնությունը կմեկնարկի օգոստոսի 4-ին «Բանանց» - «Շիրակ» եւ «Լոռի ՖԱ» - «Արարատ-Արմենիա» հանդիպումներով: Հաջորդ օրը կկայանան «Արարատ» - «Ալաշկերտ» եւ «Փյունիկ» - «Գանձասար-Կապան» խաղերն: Առաջին տուրում ազատ կլինի «Արցախ ՖԱ»-ն: Գավաթի խաղարկությունը կմեկնարկի սեպտեմբերի 19-ին, նախնական փուլի խաղերով: Առաջին փուլում միմյանց հետ կհանդիպեն հետեւյալ թիմերը. «Լոկոմոտիվ» - «Արարատ» «Յունիոր Սեւան» - «Լոռի ՖԱ» «Երեւան» - «Արարատ-Արմենիա» «Արցախ ՖԱ» - «Շիրակ»