Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նիկոլ Փաշինյանը մինչեւ հոկտեմբեր ամիսը կմնա վարչապետի պաշտոնում» (տեսանյութ)

Քաղաքականություն
iskandaryan

«Ոչ մի արտասովոր բան տեղի չի ունեցել Փանիկ գյուղում»,-անդրադառնալով Փանիկ գյուղում ռուսական 102-րդ ռազմաբազայի ուսումնավարժանքներին նշեց քաղաքագետ Ալեքսանդր իսկանդարյանը: «Այդ իրադարձությունները շատ փոքր մասշտաբի են, Գյումրին Լյուքսենբուրգ չէ: Սոցցանցերն ու լրագրողներեն են կանգնած այն սադրանքի հետեւոմ, որի մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը»,-նշեց քաղաքագետը: Անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին, քաղաքագետը նշեց, որ տեղի է ունենում իշախանության տրանզիտ. «Մի խումբ մարդիկ իշխանությունից հեռանում են, մյուս խումբը գալիս է իշխանության: Առաջիկայում ընտրություններ են, պետք է շատ ձայներ հավաքել խորհրդարանական ընտրություններում: Հանրապետական կուսակցության համար ընտրություններում մեծ դեր են խաղացել տեղական իշխանություններն ու բիզնեսը»,-ասաց քաղաքագետը: Ալեքսանդր Իսկանդարյանը լուրջ չի վերաբերում այն կարծիքներին, որ քաղաքապետարանում կհայտնվեն նոր քաղաքական ուժեր, կլինեն իշխանական ուժերը: Ծառուկյան դաշինքը կլինի ավագանիում, կարծում է քաղաքագետը: «Նոր իշխանություններն ունեն  բոլոր հնարավորությունները վերցնել բոլոր պաշտոնները: Դժվարանում եմ պատկերացնել, որ Երկիր Ծիրանի կուսակցությունը  ավելի շատ ձայն կհավաքի, քան նոր իշխանությունները: Եթե հետհայացք նետենք ապրիլյան իրադարձություններին, մայիսի առաջին օրերին, հանրապետական կուսակցության ոչ մի մեխանիզ չաշխատեց. թաղային հեղինակություններ, գյուղապետեր, ոչ մի մեխանիզմ»,-նշեց քաղաքագետը: Ինչ վերաբերում է խորհրդարանի արտահերթ ընտրություննրիեն, ըստ քաղաքագետի՝ իշխանության ներկայացուցիչները  ցանկության դեպքում  ԱԺ ընտրություններին  առաձին կգնան, իսկ միասին գնալու դեպքում, նրանք ԱԺ-ում կհայտնվեն: Ալեքսանդր Իսկանդարյանը վստահ է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները հոկտեմբեր ամսից շուտ չեն լինի. «Հոկտեմբերին ֆրանկաֆոնիայի օրերն են Հայաստանում եւ առանց վարչապետի, մի քիչ դժվար է պատկերացնել: Փաշինյանը մինչ այդ կմնա վարչապետի պաշտոնում: Ձմռանից հետո հեղինակությունը  կընկնի, եւ լավ կլինի մինչ այդ անցկացնել ԱԺ ընտրությունները: Բայց  ներկայիս իշխանությունները գտել են երկրում տիրող էյֆորիան  երկար պահպանելու գաղտնիքը. բռնում են մեկին,հետո բաց թողնում, հետո մյուսին  բտնում»: