Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտոնաթող գեներալներից կվերցնեն պետական «գոլդ» համարները (տեսանյութ)

Պաշտոնական
avto

Հ ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկվում մի շարք պաշտոնաթող գեներալներից «գոլդ» համարանիշները հետ հավաքելու ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։ «ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքել ապօրինի հրամանով նրանց տրված գոլդ համարանիշերը։ Ոստիկանության և այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ փակելու ենք հայտնի արտոնյալների դարաշրջանը»,- գրել է Սանասարյանը։