Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հանրապետական կուսակցությունը պետք է ափդեյթ արվի». քաղտեխնոլոգ (տեսանյութ)

Քաղաքականություն
Karen-Qocharyan

«Փանիկ գյուղում օրեր առաջ 102 –րդ ռուսական ռազմաբազայի գործողությունները փնթիության արդյունք է, դա աշխատելու ոճ է, որը չի փոխվում»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Փանիկ գյուղում տեղի ունեցածին ասաց քաղաքագետ Կարեն Քոչարյանը: Ըստ քաղտեխնոլոգի, ռուսներն ինչպես միշտ իրենց ոճին համաձայն են գործել. «Առանց որեւիցե մեկին զգուշացնելու տապոռնի իրենց գործն են արել: Ես ինչպես հասկացա բավականին լուրջ մակարդակներով ներողություն էին խնդրել»: Կարեն Քոչարյանը կարծում է, որ հիմա ժամանակը չէ հայ-ռուսական կամ հայ-իրանական որեւիցե  գործողությունից մեծ պատմություն սարքել: Քաղտեխնոլոգը համոզված է, որ այդ գործողությունները կապված չեն վարչապետի այցերի հետ: Կարեն Քոչարյանն անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններում, նշեց, որ Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դաշինքով կգնա ընտրություններին: «Կարծում եմ, որ քաղաքպետի ըտրություններում միասնական ցուցակով կգնան, իսկ Աժ ընտրություններում՝ առանձին:  Լուսավոր Հայաստան եւ Հանրապետություն կուսակցությունները արեւմտամետ են եւ չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյան կգնա ռուսների դեմ: Վերջին երկու ամսվա ռուսների հետ բանակցությունները ջուրը կընկնի: ՔՊ առանձին է գնալու,  Հանրապետություն եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունները միգուցե կոալիցիա ստեղծեն: Պարզ է, որ վերջիններս չունեն այդքան ռեսուրս՝ ոչ ադմինիստրատիվ, ոչ վարկանիշային, ոչ մարդկային: Զարուհի Փոստանջյանից շատ ձայներ կհավաքեն»,-ասաց Կարեն Քոչարյանը: Ինչ վերաբերում է Հանրապետական կուսակցության վարկանիշին, ապա ըստ Քոչարյանի հանրապետականների համար պետք է սոցհարցումներ անցկացվեն՝ պարզելու համար նրա վարկանիշը: Քաղտեխնոլոգի կարծիքով՝ նրանց վարկանիշը շատ ցածր է: «Նիկոլ Փաշինյանը կհաղթի ամեն դեպքում, վարկանիշը այդպես է ցույց տալիս: ԲՀԿ ունի շանսեր, բայց ոչ այնքան, որքան ՔՊ:  Ծառուկյան դաշինքը ունի լուրջ մարդկային ռեսուրսներ: Այդ ձայները չես կարող հաշվի չառնել: Հանրապետականը պետք է ապդեյթ արվի եւ նոր դեմքով գնա, հակառակ դեպքում չի անցնի: Համաշխարհային պրակտիկայում, պարտված կուսակցության ղեկավարը չի մնում  նույն դերում, Հայաստանում չկա դեպք, երբ պարտված կուսակցության ղեկավարը փոխվի»,-նշեց Կարեն Քոչարյանը: Քաղաքագետ Գագիկ Սարուխանյանը կարծում է, որ Երեւանի ավագանու ընտրությունները կլինեն գլխավոր փորձը խորհրդարանի ընտրությունների: «Մոտավոր հարցումներով Զարուհի Փոստանջյանին առաջին տեղով հավանություն են տալիս: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իշխանափոխությունից առաջ եւ հետո միանձնյա է գնում: Նախընտրում է անփորձ երիտասարդին իր մոտ պահել քան փորձառուին: Այս ընտրությունների անարդարությունը կլինի այն, որ եթե Նիկոլ Փաշինյանի կողմնակիցը չես, ուրեմն ուզում ես, որ  նորից Սերժ Սարգսյանը գա»,-ասաց Գագիկ Սարուխանյանը: