Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանի թիմակիցը հրաժարվել է իր ազգային հավաքականից

Սպորտ
a1ozil-23.07.

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի թիմակից, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը, հայտարարել է, որ ավարտում է ելույթները Գերմանիայի հավաքականում:   «Երկար մտածելուց հետո որոշեցի այլես հանդես չգալ Գերմանիայի հավաքականում: Ես խտրական եւ անարդար վերաբերմունք եմ նկատում իմ հանդեպ: Ես հպարտությամբ էի կրում Գերմանիայի հավաքականի մարզաշապիկը, սակայն ներկայումս դա այդպես չէ: Շատ դժվար որոշում է: Ես միշտ նվիրված եմ եղել գերմանացի ժողովրդին, սակայն խտրականությունն անընդունելի է», - իր թվիթերյան էջում գրել է 29-ամյա ֆուտբոլիստը, որը թուրքական արմատներ ունի:   Մեսութ Օզիլը Գերմանիայի հավաքականում հանդես էր գալիս 2009 թվականից, որի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եւ աշխարհի բրոնզե մեդալակիր: