Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բասկետբոլի Հայաստանի Մ-20 հավաքականը հաղթեց Մոլդովային

Սպորտ
a1basketbol-2

Բասկետբոլի մինչեւ 20 տարեկանների Հայաստանի հավաքականն ավարտեց ելույթները Սոֆիայում կայացած Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում:   Մրցաշարի վերջին խաղում մեր թիմը 75:66 հաշվով առավելության հասավ Մոլդովայի այդ տարիքային հավաքականի նկատմամբ եւ գրավեց նախավերջին՝ 21-րդ հորիզոնականը: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Ջասթին Կույումջյանը, որը վաստակեց 28 միավոր:   Իսկ ահա մեր մինչեւ 18 տարեկանների հավաքականն այսօր սկսեց ելույթները Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունում, որն անցկացվում է Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում: Առաջին խաղում մեր պատանի բասկետբոլիստները 46:79 հաշվով պարտվեց Մոնակոյի թիմին:   Վաղը Հայաստանի Մ-18 ընտրանին կհանդիպի Իռլանդիայի հետ, իսկ հաջորդ երկու օրերին կմրցի համապատասխանաբար Մոլդովայի եւ Մալթայի հավաքականների հետ: