Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարզման ընտրության վայրը եղել է սխալ եւ չհամաձայնեցված». Դավիթ Տոնոյանը Փանիկում էր (տեսանյութ)

Հասարակություն
1532262082_sequence-01.still003

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր՝ հուլիսի 22-ին, այցելել է Շիրակի մարզի Փանիկ համայնք՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի ուղեկցությամբ: Փանիկի համայնքապետարանում փակ խորհրդակցություն-քննարկում է անցկացվել՝ հուլիսի 17-ին ռուս զինվորականների անցկացրած զորավարժանքների թեմայով: «102-րդ բազայի ստորաբաժանումներն իրականացնում էին մարտական պատրաստության միջոցառում, որը տարեկան պլանով համաձայնեցվում է պաշտպանության նախարարության հետ: Ծրագրերի շրջանակում կան տարբեր տեսակի մարզումներ: Այս մարզումն իրականացրել է հետախուզական ստորաբաժանումը: Հետախուզական ստորաբաժանման մարզման ընտրության վայրը եղել է սխալ եւ չհամաձայնեցված, բայց քանի որ դրանք հետախույզներ են, իսկ հետախույզները շատ մեծ տանջանքների տակ անգամ չեն բացահայտում իրենց մարզման վայրը, դրա համար եղել է որոշակի լարված խոսակցություն այստեղ: Ինչ վերաբերում է համակարգմանը, համադրմանը՝ այդտեղ կար սխալ եւ ռուսական, եւ հայկական կողմի մոտ: Ամենօրյա այնքան մեծ քանակությամբ միջոցառումներ են անցկացվում, որոնց վրա արդեն որպես առօրյա աշխատանք ուշադրություն չենք դարձնում, բայց ես ձեզ հայտարարում եմ պաշտոնապես, որ ռուսական կողմը մեկ օր առաջ տեղեկացրել է շարասյունի տեղաշարժի վերաբերյալ եւ տեղեկացրել է, որ լինելու է մարզում, մարզման վայրը չի նշել»: Այս մասին լրագրողների հարցերին ի պատասխան ասել է Դավիթ Տոնոյանը: Նախարար Տոնոյանը Շիրակի մարզպետի, Փանիկի համայնքապետի եւ ռուսական ռազմաբազայի հրամանատարության ուղեկցությամբ այցելել է Փանիկի պանթոն, ծաղիկներ խոնարհել արցախյան պատերազմի զոհերի շիրիմներին: Ռուսական ռազմաբազան միջոցառում է անցնացրել Փանիկում՝ զինվորական նվագախմբի մասնակցությամբ: Վերջում հյուրերին զինվորական ճաշ է մատուցվել: