Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յոահիմ Լյովը վերջապես նշել է Գերմանիայի ձախողման գլխավոր պատճառը

Սպորտ
a1lyov

Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն իր բացատրությունն է տվել 2018թ աշխարհի առաջնությունում թիմի կրած ձախողմանը:   «Կան մի շարք պատճառներ, սակայն գլխավոր խնդիրը կապված էր ֆուտբոլիստների տրամադրվածությամբ ու խաղի հանդեպ եղած վերաբերմունքով: Մեր խնդիրն է ֆուտբոլիստներին վերադարձնել այն հաճելի զգացմունքը, որը նրանք ստանում են Գերմանիայի հավաքականում խաղալիս: Իմ պարտականության մեջ մտնում է այն, որպեսզի խաղալու ցանկություն արթնացնել հավաքականի ֆուտբոլիստների մոտ: Միաժամանակ մենք պետք է հաշվի առնենք համաշխարհային ֆուտբոլի զարգացման ներկայիս միտումները», - անվանի մասնագետի խոսքերը մեջբերել է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:   Նշենք, որ Գերմանիայի հավաքականը Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությունում պարտություն կրելով Մեքսիկայի եւ Հարավային Կորեայի թիմերից, աշխարհի առաջնության պատմության մեջ առաջին անգամ չի կարողացել հաղթահարել խմբային փուլը: Գերմանացի ֆուտբոլիստներն այդ ժամանակ աշխարհի գործող չեմպիոններն էին: