Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրացումներ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում (տեսանյութ)

Պաշտոնական
15321648082664

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է« որ 2013-15 թթ. ընթացքում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակից Տիգրան Աբրահամյանը« ապօրինի վարձատրություն ստանալու միասնական դիտավորությամբ« քաղաքացիներին նպաստառուների ցուցակներում ներառված մնալու համար նախապես պայմանավորվել է փոստային բաժանմունքի օպերատոր Արմեն Հակոբյանի և նպաստառու այլ քաղաքացիների հետ: Իրենց երկու ամսվա նպաստը« ընդհանուր առմամբ հինգ միլիոն 400 հազար դրամ« Արմեն Հակոբյանի միջոցով քաղաքացիները հանձնել են Տիգրան Հակոբյանին՝ որպես ապօրինի վարձատրություն:  Իսկ նույն գործակալության աշխատակից Արտեմ Խաչատրյանը 2016-17 թվականներին« նույն նպատակով պայմանավորվել է նույն Արմեն Հակոբյանի հետ« և նպաստառուները միջնորդի միջոցով այս անգամ Խաչատրյանին են փոխանցել երկու ամսվա նպաստները՝ երեք միլիոն 600 հազար դրամ: Հարուցվել է քրեական գործ: