Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձերբակալել են Քոնչո մականվամբ «օրենքով գող»-ին. մոտը հայտբերել են գաղտնի փականով դանակ (տեսանյութ)

Պաշտոնական
15321642997155

Հուլիսի լույս 20-ի գիշերը՝ ժամը 2-ն անց 30-ի սահմաններում, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևանի Արշակունյաց պողոտայում հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել, այսպես կոչված՝  Քոնչո մականվամբ Նորայր Փիլոյանին։ Կասկածանքը՝ թմրանյութ պահել և օգտագործել։ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի բնակիչ 39-ամյա Փիլոյանի խուզարկությամբ հայտբերվեցին և առգրավվեցին ափիոնի նմանվող զանգված ու գաղտնի փականով դանակ։  Ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ։  Նորայր Փիլոյանը ձերբակալվել է։  Հանգամանքները քննությամբ պարզվում են։