Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու՞ են քանդում Կարեն Կարապետյանի ծրագրով սալիկապատված մայթերը (տեսանյութ)

Մարզեր
1532084730_rustaveli

Գյումրու Ռուսթավելի եւ Վարպետաց փողոցների խաչմերուկում գտնվող Արհեստագործական արվեստանոցին հարող մայթեզրը քանդվում է: Այն սալիկապատվել էր նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրով: Սակայն ջրահեռացման համակարգը թերություներով է կառուցվել, ինչի արդյունքում արվեստանոցը վնասվում է, նաեւ ճարտարապետական տեսքն է խաթարվել: Քանդելու որոշում Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոս Անտոնիո Մոնտալդոյի ձեռքին չկա, սակայն վերջինս հրաժարվել է պարզաբանում տալ: Նա պահանջում է հանդիպում Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի հետ: Թե ինչու՞ է քանդել մայթը, Իտալիայի պատվո հյուպատոսը կպարզաբանի միայն լրագրողների ներկայությամբ Սամվել Բալասանյանի հետ հանդիպման ժամանակ: