Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը Փոթիի մրցաշարում գրավեց 2-րդ տեղը

Սպորտ
a1chess

Շախմատի միջազգային վարպետ Տիգրան Կ. Հարությունյանը մրցանակային 2-րդ տեղը զբաղեցրեց Վրաստանի Փոթի քաղաքում ավարտված Նանա Ալեքսանդրիայի գավաթի խաղարկությունում: Այսօր կայացած 9-րդ տուրում մեր շախմատիստը սեւերով ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Լեւան Պանցուլայայի հետ եւ նրա հետ միասին վաստակեց 6,5-ական միավոր: Իսկ ահա համաքայլ ընթացող ուզբեկ շախմատիստ Ջավոխիր Սինդարովը պարտության մատնեց իր մրցակցին, վաստակեց 7 միավոր եւ դարձավ մրցաշարի հաղթող: Տիգրան Կ. Հարությունյանը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ փորձառու Լեւան Պանցուլայայից եւ զբաղեցրեց 2-րդ տեղը: Իսկ ահա C խմբի մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեց մեր հայրենակից Ռոբերտ Մկրտումյանը: Զուգահեռաբար անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում մեր պատվիրակներից առավել հաջող հանդես եկավ ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Դանիելյանը, որը 7 միավորով գրավեց մրցանակային 3-րդ տեղը: