Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի բասկետբոլիստները հնարավոր է հանդիպեն ադրբեջանցիների հետ

Սպորտ
sport-basketbol-1

Բասկետբոլի Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը Բուլղարիայում ընթացող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում առավելագույնը կպայքարի 17-րդ տեղի համար: Մեր թիմը խմբային փուլում պարտվելով բոլոր 5 խաղերում, իր խմբում գրավեց վերջին՝ 6-րդ տեղը: Այժմ Հայաստանի հավաքականը կմասնակցի 17-22-րդ տեղերի համար մրցաշարին: Այսօր մեր թիմն ուժերը կչափի Կոսովոյի հավաքականի հետ: Միայն հաղթանակի դեպքում Հայաստանը կարող է հավակնել 17-րդ հորիզոնականին, քանի որ մերոնք առաջին փուլում պարտվել են իրենց ենթախմբում գտնվող Լյուքսեմբուրգի ընտրանուն: Ի դեպ, զուգահեռ ենթախմբում հանդես եկող Ադրբեջանի հավաքականը կարող է դառնալ մեր թիմի հաջորդ մրցակիցը: Դա կախված է այն բանից, թե թիմերը որ տեղերը կզբաղեցնեն իրենց խմբերում: Հավասար արդյունքի դեպքում դրանք ստիպված կլինեն իրար հետ մրցել վերջին խաղում: