Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երևանի կենդանաբանական այգու ամուրյան վագրը հանկարծամահ է եղել

Պաշտոնական
Nobel-428x265-1

Վայրի բնությունը հետ վերցրեց Նոբելին Ցավով տեղեկացնում ենք, որ Երևանի կենդանաբանական այգու ամուրյան վագրերից արուն՝ Նոբելը, հանկարծամահ է եղել: Նոբելը ծնվել էր Կալինինգրադի կենդանաբանական այգում 2001 թվականի օգոստոսի 25-ին: Մեկ ամսից պիտի լրանար զառամյալ արուի 18 տարին, եթե ծերությունը չսպառեր նրա կենսական ուժերը: Նոբելը պատկանում էր վագրերի ամուրյան տեսակին: Հայրը Վիլիսն էր, իսկ մայրը՝ Պուրդան: Նրա տոհմային համարն էր 4652-ը: Վայրի բնության մեջ վագրերն ապրում են միջինում 15 տարի, իսկ անազատության մեջ, բացառիկ դեպքերում, մինչև 25: Նոբելը Երևանի կենդանաբանական այգի էր եկել 2005 թ.ի մայիսի 9-ին: Ընկերուհու՝ Գերտայի հետ նրանք, Նոբելի մեղքով, այդպես էլ սերունդ չտվեցին: Կենդանու անկումը գրանցվել է այսօր՝ հուլիսի 20-ին, կեսօրին մոտ: Նրան խնամողը նկատել էր ազատավանդակի տարածքում՝ անշարժ պառկած: Դին տեղափոխվել է Կենդանաբանական այգու կլինիկա, դիահերձաման արդյունքում արվել է նմուշառում օրգաններից (լյարդ, փայծախ, երիկամ և թոք), որոնք ըստ սահմանված կարգի ուղարկվել են Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն՝ փորձաքննության: Անկման նախնական պատճառը, ըստ ԵԿԱ կենդանաբուժի՝ ծերությունն է: Երեւանի կենդանաբանական այգի