Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Սեւանի ավազանում պետք է   աղբամշակման գործարան կառուցել». Գագիկ Սուխուդյան (տեսանյութ)

Հասարակություն
sevan-2

Սեւանա լիճը կշարունակվի   վտանգված  լինել, եթե շահագործվի Ամուլսարի ոսկու հանքը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սեւան ազգային պարկի նախկին տնօրեն, գլխավոր ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը՝ թվելով նաեւ մյուս վտանգները:

«Մեր գետերը սարսափելի վիճակում են: Սեւան թափվում է 28 գետ, ամենամաքուրը Արփա-Սևանն է, որովհետև ոչմի գյուղ չի մտնում, իսկ մյուսները միայն աղտոտում են լիճը: Սեւանի ավազանը վտանգում է նաեւ աղբը, վաղուց հարկավոր  է  աղբամշակման գործարան կառուցել եւ ստանալ բարձր որակի պարարտանյութ: Դա ձեռնտու բան է»,-ասաց Գագիկ Սուխուդյանը:

 

Ըստ Սուխուդյանի, Սեւանի օղակաձեւ ճանապարհից  դեպի լիճ ընկած հատվածում ոչ մի կառույց չէր նախատեսվում, իսկ հիմա՝ լիճը չի երեւում. «Երեք օբյեկտ կա  էսպես կոչված, որ ճիշտ է կառուցված Սեւանի ափերին: Մեկը Սեւան հյորանոցն է, Ախթամարը եւ ամենահին Մինուտկան»:

 

Սևանը պետք է բարձրանա 6 մետր, պնդում է Գագիկ Սուխուդյանը. «Այդ նիշից առաջ մենք հողհատկացումներանելու իրավունք չունենք, իսկ դա արվել է, մասնավոր սեփականությունը Սևանի վրա ազդել է բացասական»:

 

Սեւան Ազգային պարկի նախկին տնօրեն Գագիկ Սուխուդյանին անհանգստացնում է նաեւ Սեւանի ափի մեծ օբյեկտների կոյուղաջրերի հեռացումը: Նրա կարծիքով, այդ ջրերի մեծ տոկոսը լիճն է թափվում. «Սա շատ լուրջ հարց է: Իսկ Սեւանի ջրի կանաչելը ջրի մակարդակը իջեցնելու հետեւանք է: Ջրի մակարդակն ամեն տարի պետք է բարձրացվի, շեմը՝ 1906 մետրն է, ասյօր այն կազմում է 1900 մետր 25 սանտիմետր»,-տեղեկացրեց բանախոսը: