Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բողոքի ակցիայի մասնակիցները փակեցին Վճռաբեկ դատարանի մուտքը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
gevorg-1

ՀՀ Վճռաբեկ դատարանի դիմաց այսօր բողոքի ակցիա էին անցկացվում՝ ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Մովսիսյանի: Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանի գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է՝ բացառությամբ Արթուր Մովսիսյանի և նա է միայն գտնվում անազատության մեջ: Արթուր Մովսիսյանը պահանջում է փոխել իր խափանման միջոցը ե և ի նշան բողոքի՝  արդեն 4-րդ օրն է՝ հացադուլի մեջ է գտնվում: Ակցիայի մասնակիցները փակեցին  Վճռաբեկ դատարանի մուտքը եւ չէին թույլատրում ոչ ոքի ներս մտնել։  Փաստաբան Հայ Ալումյանին ևս չթույլատրվեց ներս մտել մասնակցելու դատական նիստին։ Փաստաբանը բողոքում էր, որ այս կերպ ոտնահարվում է իր պաշտպանյալի իրավունքները և իր չգտնվելը դատական նիստին մեծ վնաս է իր պաշտպանյալի գործի համար։ Ակցիայի մասնակիցներից Գևորգ Սաֆարյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ այսօրվա ակցիան նախազգուշական է դեռ։ «Մենք բացարձակ ցանկություն չունեինք գալայսօր այստեղ ու դուռ փակել։ Մենք խնդրեցինք , որ ինչ-որ պատասխանատու իջնի և մեր հարցերին պատասխանի, պարզաբանումներ տամ, մեզ անտեսեցին։ Խնդիրը նրանում է, որ մարդը առանց որևէ հիմնավորման գտնվում է անազատության մեջ։ Իր իրավունքների պաշտպանության համար հայտարարել է հացադուլ, առնվազն վտանգված է նրա առողջությունը և կյանքը։ Մենք ստիպված ենք այսօր դուռը փակել»,- նշեց Գևորգ Սաֆարյանը։ Նշենք, որ Արթուր Մովսիսյանն ունի առողջականա խնդիրներ եւ վիրահատության կարիք ունի:Նա ձերբակալվել է Մոսկվայում և իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նա մեղադրվում է կազմակերպված խմբի կազմում զինված գործողություններ նախապատրաստելու մեջ։