Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի լիգա. «Բանանցը» ավարտեց ելույթները

Սպորտ
a1bananc-19.07.

Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն Երեւանի «Բանանցը» Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում մրցեց «Սարաեւոյի» հետ:   Բոսնիայի եւ Հերցեգովինայի մայրաքաղաքում կայացած խաղն անցավ տանտերերի բացահայտ առավելությամբ: Նրանք արդեն առաջին խաղակեսում երկու գոլ խփեցին եւ ընդհանուր հաշիվը դարձրին 4:1: Երկրորդ կեսի միջնամասում «Սարաեւոն» եւս մեկ գոլ խփեց եւ ի վերջո խոշոր հաշվով հաղթանակ տարավ՝ 3:0:   Այդպիսով, բոսնիական թիմը մտավ որակավորման 2-րդ փուլ, որտեղ կհանդիպի իտալական «Ատալանտայի» հետ, իսկ «Բանանցը» ժամանակից շուտ ավարտեց ելույթները Եվրոպայի լիգայում: