Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի լիգա. «Գանձասար-Կապանը» հաղթեց, սակայն դուրս մնաց պայքարից (տեսանյութ)

Սպորտ
a1evroliga-1

Ֆուտբոլի Հայաստանի գավաթակիր «Գանձասար-Կապանին» չկարողացավ հաղթահարել Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի արգելքը եւ ավարտեց ելույթները:   Պատասխան խաղում մեր թիմը Երեւանում հյուրընկալեց լեհական «Լեխին»: Առաջին խաղակեսն անցավ հավասար պայքարում եւ հաշիվն այդպես էլ չբացվեց:   Հիմնական իրադարձությունները ծավալվեցին ընդմիջումից հետո: Նախ «Գանձասար-Կապանը» երկու գեղեցիկ գոլ խփեց եւ հավասարեցրեց ընդհանուր հաշիվը: 50-րդ րոպեին մոտ 15 մետր հեռավորությունից հուժկու հարվածով դարպասը գրավեց Լուբամբո Մուսոնդան: Հաջորդ գոլը գրանցվեց 67-րդ րոպեին, երբ Գեղամ Հարությունյանը տուգանային հարվածով գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը:   Այդպիսով, եթե խաղն ավարտվեր 2:0 հաշվով, ապա կնշանակվեր լրացուցիչ ժամանակ, քանի մեկ շաբաթ առաջ կայացած առաջին խաղում գրանցվել էր նույնպիսի հաշիվ, սակայն՝ լեհերի օգտին: Ավաղ, մրցավարի կողմից ավելացված ժամանակի 5-րդ րոպեին «Լեխի» ֆուտբոլիստ Լուկաշ Տրալկան օգտագործեց իր վերջին շանսը եւ տուգանային հարվածով խփեց միակ պատսախան գնդակը: Այդ գոլը լեհերին ճանապարհ բացեց դեպի որակավորման 2-րդ փուլ, իսկ «Գանձասար-Կապանին» դուրս թողեց մրցաշարից:   Հանդիպումից հետո «Լեխի» գլխավոր մարզիչ Իվան Դուրդեւիչն ասաց, որ խաղի ընթացքի վրա ազդեց շոգ եղանակային պայմանները, սակայն իրենք հավատացած էին, որ վաղ թե ուշ հասնելու են հաջողության:   «Գանձասար-Կապանի» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանը նշեց, որ իր թիմը դուրս մնաց ոչ թե մարզական բախտի, այլ որակյալ ֆուտբոլիստների բացակայության պատճառով: