Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը» թեմային

Քաղաքականություն
post

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 19-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով փոստային բացիկ՝ նվիրված «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն. «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի 150-ամյակը» թեմային: Մեկ նամականիշով փոստային բացիկի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ փոստային բաժանմունքների կառավարման ղեկավար Լիլիթ Թադևոսյանը: Փոստային բացիկի նամականիշի վրա պատկերված է մի հատված Տիգրան Չուխաջյանի «Արշակ Բ» հայկական առաջին օպերայի բեմադրությունից: Փոստային բացիկի ձախ հատվածում ներկայացված է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքի գիշերային լուսանկարը: Փոստային բացիկը թողարկված է 500 տպաքանակով: Բացիկի դիզայնի հեղինակն է Դավիթ Դովլաթյանը: Նամականիշի չափսերն են` 35,0 x 25,0 մմ։ Բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ։ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն