Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մի կաթիլ մեղր չդառնա Փանիկի միջադեպը. Արմեն Աշոտյան (տեսանյութ)

Քաղաքականություն
ashotyan-armen

Անչափ վտանգավոր եմ համարում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական խորությանը չհամապատասխանող գհանատականներ հնչեցնելը: Այդ մասին Facebook սոցիալականն ցանցի իր էջում   գրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպին՝ ՌԴ զինվորականների մասնակցությամբ: «Միանշանակ է, որ Հայաստանի ինքնիշխանության վրա ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է: Բայց այս դեպքը այդպիսին չէր: Երեկվա դրությամբ զորավարժությունների հետ կապված միջադեպը հանրային դիսկուրսում կարելի էր սպառված համարել, ընդունել ռուս զինվորականների ներողությունը և հետագա ընթացքոը շարունակել աշխատանքային կարգով՝ բացառելով ապագայում նման դեպքեր: