Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պահանջում են քննարկել Արփինե Հովհաննիսյանի վարքագիծը. հայտարարություն

Հասարակություն
hqav

2018թ․ հուլիսի 17-ին Ընտրական օրենսգրքի բարեփոխումների իրականացման համար ձևավորված խորհրդարանական խմբակցությունների հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի վերաբերյալ ասել է․ «Էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»։ Նա իր խոսքն ուղղել է ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանին, Ալեն Սիմոնյանին և ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանին։ ՀՀ բարձրաստիճան պետական պաշտոնյայի կողմից Դանիել Իոաննիսյանին մտավոր հաշմանդամություն վերագրելու միջոցով վիրավորելը, ոչ այլ ինչ է, քան ենթադրյալ հաշմանդամության հիմքով խտրականություն, առկա խտրականության արդարացում և խորացում, որը շարունակում է խոցելի դարձնել նրանց։ Ավելին՝ ԱՅՍՏԵՂ