Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ատոմակայանի վերանորոգման աշխատանքների մեկ օր ուշացումը 240 մլն դրամի վնաս կպատճառի (տեսանյութ)

Տնտեսություն
suren-azatyan

ՀԱԷԿ նախկին տնօրեն Սուրեն Ազատյանը ահազանգում է, որ Մեծամորի  2-րդ էներգաբլոկի վերանորոգման աշխատանքները,  եթե անգամ մեկ օր ուշացնեն, ապա պետությունը 240 մլն դրամի վնաս կկրի ու սակագնի բարձրացում կլինի։ Իսկ վերանորոգման աշխատանքներում ներգրավված են միայն ՌԴ «Ռուսատոմ սերվիս» ընկերության 600 աշխատակից։   «Եթե ժամանակին չհասցնենք ավարտել,  240 մլն դրամ կարժենա ամեն օրը։ Բայց ընդհակառակը, հնարավորություն կարող էր լինել շուտ ավարտել, եթե մեր ժողովրդին էլ ներառեին։ Եթե շուտ լինի, կլինի նաև սակագնի իջեցում։  Ինչո՞ւ եք ժամանակ կորցնում»,- ասաց Սուրեն Ազատյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Ըստ Սուրեն Ազատյանի՝ դա վատ է ազդում նաև աշխատողների բարոյահոգեբանական մթնոլորտի վրա։ «Նրանք ասում են, որ բերել եք մարդկանց,  ովքեր մեզանից  ոչ մի բանով լավը չեն, բայց իրենց վճարում եք 3 անգամ ավել»,- նշեց նա։  ՀԱԷԿ նախկին տնօրենը նաև նշում է, որ այս դեպքում մենք պատասխանատվության չենք կարող կանչել ՀԱԷԿ աշխատողներին, եթե ինչ-որ բան թերի լինի, քանի որ աշխատանքում նրանք ոչ մի ներգրավվածություն չեն ունեցել և փաստի առաջ կկանգնենք։ Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի գործարկումը երկարացնելու աշխատանքներն իրականացվում է ռուսական կողմի տրամադրած 270 միլիոն դոլար վարկային պայմանագրով և ՌԴ կառավարության տրամադրած 30 միլիոն դոլարի դրամաշնորհի միջոցով։ ՀԱԷԿ–ի արդիականացման ամբողջ աշխատանքը նախատեսվում է ավարտել 2019 -2020 թվականներին։ Հիմնանորոգման աշխատանքների իրագործումը կատարում է «Ռոսատոմ սերվիս» ընկերությունը, որն ընդգրկված է ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայում։ Հայաստանի կառավարությունը խոստացել է միջոցներ ձեռք առնել բոլոր սպառողների համար սակագները նվազեցնելու ուղղությամբ։