Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արամ Մանուկյանի արձանը կարծես ֆոտոշոփ լինի. քանդակագործ (տեսանյութ)

Հասարակություն
levon-toqmajyan

Արամ Մանուկյանի արձանը կարծես չհաջողված ֆոտոշոփ լինի կարծում է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը, ով Արամ Մանուկյանի կիսանդրու հեղինակն է, որը 2009-ին տեղադրվեց Երեւանում` ՀՀ ոստիկանության շենքի դիմաց։ Քանդակագործը հատկապես վրդովված է,  որ այն տեղադրվել է Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանի տարածքում, որը պատմամշակութային յուրահատուկ  հուշարձան է Երևանի քաղաքում։ «Ես հիշում եմ, թե այդ մետրոյի կայարանը ոնց էին անում։ Դա ճարտարապետի աշխատանքն է, ով նստել, մեկիկ-մեկիկ գծել է։ Ես հիշում եմ, որ այդ շատրվանները պիտի դուրս գային, վերևում ճեղք կա, այդ ճեղքից  շատրվանները պիտի դուրս գային, դրսի աստիճաններից այդ ջուրը պիտի երևար։ Այդտեղ հատուկ նպատակ կար, հատուկ գաղափար կար։ Ոնց այս ճարտարապետները անտեսեցին ամեն ինչ։ Իրենց համար ի՞նչ  ջուր, ի՞նչ ֆանտան, ինչ աստիճան։ Բերեցին, քարուքանդ արեցին, այդ քարերը փռեցին, իբր դրոշն է, գերբ է։ Չի կարելի այդքան ռեկլամային լինել։ Եթե քանդակը, նկարը դառնում է ռեկլամ, կորցնում է իր նշանակությունը։ Չի կարելի այդպես»,- ասում է քանդակագործը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Լևոն Թոքմաջյանը նաև Արամ Մանուկյանի արձանի մրցույթային հանձնաժողովի կազմում է եղել, սակայն հանձնաժողովի կարծիքը հաշվի չեն առել։ «Մրցույթի ժամանակ ես Արամ Մանուկյան չգտա, ոչ մեկ չհավանեցի։ Ես ասացի, որ ոչ մեկին կողմ չեմ քվեարկելու։ Նրանք որոշեցին, ոչ մեկի ոչ տեղյակ պահեցին, ոչ կանչեցին, չասացին ոնց է լինելու, որտեղ է լինելու։ Տեսնաք,  որ եղավ այն, ինչ եղավ։ Թե ո՞վ որոշեց, որ պետք է լինի հենց մետրոյի կայարանում, չգիտեմ, փաստի առաջ կանգնեցինք։ Այդ կառույցի ճարտարապետն է տաղանդավոր, մեծ ճարտարապետ Ջիմ Թորոսյանը։ Ճարտարապետների միության նախագահի հետ մոտ ընկերներին էին, բա չէին տեսնում, բա իր կառույցը ինչո՞ւ են քանդում  ուրիշինը տեղադրում»,- նշեց Լևոն Թոքմաջյանը։