Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» կպաշտպանի Արթուր Վանեցյանի թեկնածությունը

Սպորտ
a1vanecyan-19.07.-1

«Փյունիկ»-ի ղեկավարությունը մեծ ոգեւորությամբ է ընդունել լուրը, ըստ որի Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը պատրաստ է մասնակցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։ Մենք հասկանում ենք այս որոշման ողջ բարդությունը և պատասխանատվությունը՝ հատկապես հիմա, երբ ԱԱԾ-ի և Արթուր Վանեցյանի առջև դրված են մեծամասշտաբ այլ առաջադրանքներ։ Մենք լիովին պաշտպանում ենք Արթուր Վանեցյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի պաշտոնում։ Նրա ընտրվելու դեպքում, մեր անունից պատրաստ ենք ամեն ինչ անել հանուն մանկապատանեկան, ինչպես նաև պրոֆեսիոնալ ֆուտբոլի հայաստանյան առաջընթացի»։ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբն այսպիսի հայտարարություն է կատարել իր պաշտոնական կայքում: Դա նշանակում է, որ ակումբի ղեկավարությունն համաձայն է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, որը երկու օր առաջ ասել էր, որ «ՀՖՖ նախագահի լավագույն թեկնածուն Արթուր Վանեցյանն է»: