Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծանրորդները պետք է հատուկ դասընթացներ անցնեն

Սպորտ
a1usada

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան պայմանագիր է կնքել Ամերիկայի Միացյալ Նահանգների հակադոպինգային գործակալության (USADA) եւ ԱՄՆ-ի ծանրամարտի ֆեդերացիայի հետ: ԾՄՖ-ն այդ կազմակերպությունների հետ կկազմակերպի դոպինգին վերաբերող դասընթացներ: Այդպիսով, աշխարհի բոլոր ծանրորդները պետք է մասնակցեն USADA-ի կողմից անցկացվող հակադոպինգային կուրսերին, որպեսզի նրանք իրավունք ստանան մասնակցելու խոշոր մրցաշաշերին: Ծանրամարտը չնայած ընդգրկված է 2020 թվականի օլիմպիական խաղերի ծրագրում, սակայն այն կարող է հանվել հետագայում, եթե միջազգային ֆեդերացիան չանցկացնի հակադոպինգային դասընթացներ, ինչը պահանջում է Միջազգային օլիմպիական կոմիտեն: