Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արդեն որերորդ անգամ ենք դիմում, բայց եղբայրս մահանում է». ակցիա Կառավարության շենքի դիմաց (տեսանյութ)

Հասարակություն
akcia-1

Դատապարտյալ Դավիթ Խաչատրյանի կյանքին Արմավիր քրեակատարողական հիմնարկում վտանգ է սպառնում, ահազանգում է մայրը՝ Զարուհի Խաչատրյանը։ «Ես վարչապետին խնդրում եմ ուշադրություն դարձնել հենց կյանքի վտանգի համար առաջինը, ամեն օրն իր հաշված է։ Թող իր կյանքի անվտանգությունն ապահովեն, տեղափոխեն, նոր ինքը ամեն ինչի մասին կպատմի»։ Անատազատության մեջ գտնվող Արթուր Օսիպյանի հարազատները նույնպես մտահոգ են վերջինիս առողջական վիճակի համար և պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ «2 օր առաջ ցույց ենք արել, երիտասարդին տեղափոխել ենք հիվանդանոց, բայց մեր խնդրանքը նրան ոչ միայն հիվանդանոց տեղափոխելն է, այլև՝ ազատությունը, որովհետև նա կյանքի հետ անհամատեղելի հիվանդություններ ունի»։ Հարազատները փաստում են՝ դիմումները տեղ չեն հասնում, արձագանք չի լինում։ «Արդեն որերորդ անգամ ենք դիմում, բայց եղբայրս մահանում է, մահացու հիվանդ է»։ Բողոքի ակցիայի հետևանքով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին այսօր դժվարությամբ հաջողվեց հեռանալ Կառավարության շենքից։ Դատապարտյալների հարազատները փորձում էին անձամբ նրանից ստանալ հուզող խնդիրների լուծումները։