Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փախստականների վերադարձի հարցում հայկական կողմի դիրքորոշումը բացասաբար է ընդունվում Վրաստանում (տեսանյութ)

Քաղաքականություն
Xvda9LuYjIM

Վրացի քաղաքագետ Վասո Կապանադձեն անակնկալ չի համարում այն, որ  անցյալ ամիս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեաում փախստականների Աբխազիա և Հարավային Օսիա վերադարձի բանաձևին Հայաստանը կրկին դեմ քվերակեց: «Բոլորս էլ շատ լավ գիտենք, որ Հայաստանի ՌԴ-ի ստրատեգիական գործընկերն է, հենց սրանով է պայմանավորված Հայաստանի դիրքորոշումն այս հարցում»,- ասում է Վասո Կապանաձեն: 1992-93 թվականներին ռուս- վրացական կոնֆլիկտը  Աբխազիայի և Հարավային Օսիայի ավելի քան 250 հազար տեղաբնակների փախստական   դարձրեց։  26 հազար վրացիներ նույն ճակատագրին արժանացան 2008 թվականին բռնկված հինգ օրյա ռուս- վրացական պատերազմի հետևանքով: Փախստականների վերադարձի հարցում հայկական կողմի դիրքորոշումը բացասաբար է ընդունվում Վրաստանում, սակայն քաղաքագետը չի բացառում, որ մոտ ապագայում այս հարցը երկու երկրների ղեկավարությունների համատեղ քննարկման առարկա դառնա: Վասո Կապանադձեի խոսքով աշխարհաքաղաքանակությունն անդադար փոփոխվում է  և հնարավոր չէ ասել, թե ինչպիսի զարգացումներ են սպասվում ռուս-վրացական հարաբերություններում, հետևաբար անհնար է կանխագուշակել նաև Հայաստանի քաղաքականությունն այս հարցի շուրջ: «Շատ բան կախված կլինի  այն բանից, թե ինչպես պարոն Փաշինյանը և իր կառավարությունը կընկալի իրավիճակը մեր տարածաշրջանում»,- նշում է նա: Ըստ քաղաքագետի՝ Վրաստանի կառավարությունը փորձում է եվրամիության երկրներ առանց վիզայի ուղևորվելու հնարավորություն տալ նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիներին Քաղաքագետը  նաեւ չի բացառում, որ եթե Վրաստանն առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ի անդամ չդառնա, հնարավոր է լուրջ փոփոխության ենթարկվի պետության արտաքին քաղաքականությունը: