Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմավիր ՔԿՀ-ի դատապարտյալները հացադուլ են հայտարարել

Պաշտոնական
prisonbars_getty_crop_June_2014_0

Արմավիր քրեակատարողական հիմնարկի 20 դատապարտյալներ այսօրվանից հացադուլ են հայատարարել։ Ինչպես նշված էր Ա1+-ին ուղարկված հաղորդագրությունում՝ «Քանի որ ՀՀ վարչապետի ներկայացուցիչը չի այցելել մեզ, ուստի մեր խոստմանը հավատարիմ մնալով, հայտարարում ենք հացադուլ։ Միևնույն ժամանակ խնդրում ենք Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանին և Նաիրա Զոհրաբյանին, որոնք բարձրաձայնել էին համաներման անհրաժեշտության հարցը, ինչպես նաև ՀՀ վարչապետին և Մարդու իրավունքների պաշտպանին, այցելել մեզ և համաներման հարցի շուրջ իրականացնել քննարկումներ»։ Ի պատասխան Արտակ Զեյնալյանի այն մտահոգություններին, թե արդյո՞ք ՀՀ ժողովուրդը պատրաստ է ներել իրենց իրավունքները ոտնահարած անձանց, դատապարտյալները կոչ են անում հանրության անունից և իրավունքից խոսելուց առաջ,  խոսել իր ենթակայության տակ գտնվող կառույցների գործողություններից, որի հետևանքով ամեն օր հարյուրավոր մարդկանց իրավունքներ են խախտվում։ Դատապարտյալները հացադուլը կշարունակեն մինչև նրանց հետ հանդիպումներն ու համաներման շուրջ քննարկումների սկսելը։