Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խորվաթ ֆուտբոլիստներն իրենց են պահել միայն մեդալները

Սպորտ
sport-xorvatia-18.07.

Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Խորվաթիայի հավաքականը մրցաշարից ստացած 23 մլն եվրո շահույթը փոխանցել է անապահով երեխաների հիմնադրամին: Այդ մասին հայտնում է Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Իսկ ահա թիմի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչն սոցցանցի իր էջում հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ: «Աշխարհի առաջնությունը ցույց տվեց, որ Խորվաթիան այժմ տաղանդավոր ֆուտբոլային սերունդ ունի, որը կարող էր դառնալ աշխարհի չեմպիոն: Սակայն նրանք ոչ միայն բարձրակարգ ֆուտբոլիստներ են, այլեւ՝ լավ անձնավորություններ: Խորվաթիան այժմ Եվրոմիության ամենաաղքատ պետությունն է: Երկիրն այժմ ղեկավարում են այնպիսի մարդիկ, որոնք հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ են: Նրանք երկիրը հասցրել են աղքատության եւ չքավորության եզրին: Իսկ դրանից բոլորից շատ տուժում են երեխաները, որոնք նույնիսկ ծով չեն տեսել, չնայած մենք ծովային երկիր ենք: Այդ իսկ պատճառով, հավաքականի մարզչական շտաբը եւ ֆուտբոլիստները որոշեցին աշխարհի առաջնությունից ստացված ողջ շահույթը փոխանցել երեխաների օգնության հիմնադրամին, որը երեխաների համար կկազմակերպի տարբեր տոնախմբություններ, ճանապարհորդություններ դեպի ծով եւ այլն: Բոլոր խորվաթների առջեւ խոստանում ենք, որ հաջորդ անգամ կանենք ամեն ինչ աշխարհի չեմպիոն դառնալու համար: Թող միշտ ապրի Խորվաթիան», - գրել է անվանի մասնագետը: