Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մինաս Ավետիսյանի որմնանկարները վտանգված են

Մշակույթ
Minas-Avetisyan

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը Մինաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Ավետիսյանը հայտնեց, որ Մինաս Ավետիսյանի որմնանկարները վտանգի տակ են։ «Ուղղակի ֆինանսավորում չկա և ուշադրությունից դուրս է հիմա։ Մշակույթի նախորդ նախարարի օրոք ուղղակի չէր խոսվում այս մասին, հիմա էլ մենք մեկ ամսից ավել է դիմել ենք, որ հանդիպում ունենանք նորանշանակ նախարարի հետ»։ Մինչ օրս հիմնադրամի ներկայացուցիչները սպասում են Մշակույթի նախարարության պատասխանին։ Արման Ավետիսյանը փաստում է՝ հատկապես վտանգված է Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը: Նրա պնդմամբ՝ Մինաս Ավետիսյանի բոլոր նկարները պետք է վերադարձվեն Գյումրի, բայց դրա համար անհրաժեշտ պայմաններ չկան: ««Գիշեր» որմնանկարը մոտ 18-20 հազար դոլարի խնդիր է, իսկ «Արմենիա» որմնանկարը դեռ պիտի ուսումնասիրվի»,- նշում է Արման Ավետիսյանը։ Հիմնադրամի խորհրդի նախագահն առաջարկում է բոլոր որմնանկարներն ի վերջո հավաքել մեկ տեղում։ «Առաջարկում եմ Գյումրիում ստեղծել մոնումենտալ թանգարան։ Սա կխթանի նաև տուրիզմի զարգացմանը»։