Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պավել Մանուկյանի ասածը «Սասնա ծռեր»-ի ընդհանուր տեսակետը չի արտահայտում». Վարուժան Ավետիսյան (տեսանյութ)

Քաղաքականություն
varujan_avetisyan

 «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանի այսօրվա անսպասելի հայտարարությունը, պարզվում է, խմբի անդամների ընդհանրական տեսակետը չի արտահայտում: Հիշեցնենք՝ նա այսօր  ասել էր, թե իրականում Էդվարդ Գրիգորյանն է «պատահական» կրակոց արձակել ու ոստիկանի վիրավորել, մինչդեռ Սմբատ Բարսեղյանն է սպանության համար մեղադրվում: «Այդ հայտարարությունը բոլորիս տեսակետը չէ, այլ նրա անձնական հայտարարությունը, որը համաձայնեցված չէ խմբի հետ եւ չի արտահայտում ընդհանուր տեսակետ»,-դատական նիստի ժամանակ հայտարարեց Վարուժան Ավետիսյանը, որպեսզի հանրության շրջանում տարակարծություններ չլինեն: Խմբի անդամներից Արեգ Կյուրեղյանն էլ, որը կալանքից ազատված է, լրագրողների հետ զրույցում ասաց՝ չի մեկնաբանելու քրեական գործի հետ կապված որեւէ տվյալ կամ հայտարարություն:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ