Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտի» մրցակցի ավագն օգնություն է խնդրել մյուս ակումբներից

Սպորտ
a1seltik-18.07.

Գլազգոյի «Սելթիկի» ավագ Սկոտ Բրաունը ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի որակավորման փուլի Երեւանի «Ալաշկերտի» հետ խաղից առաջ հայտարարել է, որ տարեց տարի ավելի է դժվարանում խմբային փուլ մտնելը:   «Մեր մյուս ակումբները քանի դեռ անհաջող են հանդես գալիս եվրոգավաթներում, չեմպիոնների լիգայի խմբային փուլ մտնելու մեր շանսերը գնալով պակասում են, որովհետեւ իջնում է Շոտլանդիայի վարկանիշը եւ մենք ստիպված ենք լինում սկսել առաջին փուլից: Ուստի, հարկավոր է, որ բոլոր թիմերը ձգտեն միմիայն հաղթանակի, որպեսզի բարձրացնենք մեր վարկանիշը:   Անցած երկու մրցաշրջանում մեզ հաջողվեց հաղթահարել նախնական բոլոր փուլերը: Հույս ունեմ, որ այս անգամ էլ կկարողանանք լուծել այդ խնդիրը եւ հանդես կգանք խմբային փուլում: Դա անչափ կարեւոր է ակումբի համար, քանի որ չեմպիոնների լիգան մեծ գումարներ է բերում թիմին եւ հնարավորություն է տալիս ուժեղացնել կազմը, նոր ֆուտբոլիստներ պատրաստել եւ այլն», - BBC Sport-ին տված հարցազրույցում ասել է 33-ամյա ֆուտբոլիստը:   Նշենք, որ չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի «Սելթիկ» - «Ալաշկերտ» հանդիպումը կկայանա այսօր, Գլազգոյում, ժամը 22:45-ին: