Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բոլոր նրանք, ովքեր  փորձում էին աշխատել ՌԴ եւ ԱՄՆ հակասությունների վրա, նրանց ախորժակը զսպվեց» (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled-10

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է լուծել աշխարհի անվտանգության խնդիրը, ասում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ եւ ՌԴ նախագահների օրերս կայացած հանդիպմանը: «Այս երկու պետությունների համաձայնությունից է կախված կլինի՞ համաշխարհային կատակլիզմ, թե՞ չի լինի: Բոլոր նրանք, ովքեր պետք է փորձեին աշխատել ՌԴ եւ ԱՄՆ հակասությունների վրա, նրանց ախորժակը զսպվեց»: Լրջագույն հանդիպում էր, եւ դրա արդյունքում ձեւավորվեց համաձայնության մթնոլորտ, որն իր ազդեցությունն է թողնելու բոլոր միջազգային գործընթացների վրա, ասում է  ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը: «Ադրբեջանին եւ Թուրքիային այս հանդիպումը զրկեց երկու երկրների թվացյալ կամ իրական հակասությունների վրա խաղալու հնարավորությունից եւ սպառնաց Ադրբեջանի կողմից սպառազինությունների մրցավազքն օգտագործելով պատերազմի սպառնալիք ստեղծելու հնարավորությունից»: