Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ ներկայիս իշխանությունները դատապարտում են բռնաճնշումները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
37379228_1304823102982564_3312691683946135552_o

Ներկայիս իշխանությունը Խորհրդային շրջանը դիտարկում է որպես մեր պատմության անբաժան մաս։  Այդ է  վկայում  «Վերարժեվորելովսովետական անցյալը» հետազոտությունը։ «Խորհրդային անցյալը ներկա եւ անցյալ էլիտան դիտարկում է որպես  մեր պատմության անբաժան մաս եւ կողմ են, որ այն դիտարկվի որպես մեր ժողովրդի զարգացման օրգանական  մի մասը։ Ի տարբերություն Մերձբալթյան երկրների, հարեւանՎրաստանի, որտեղ այդ շրջանը որպես օկուպացիոն շրջան է համարվում »-, նշեց քաղաքագետ Էդգար Վարդանյանը՝  ներկայացնելով հետազոտության արդյունքները Հետազոտությունը  սկսվել է 2018թ. փետրվարին եւ ավարտել է վերջերս։ Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հետհեղափոխական  իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների մի մասը նշում է,որ Խորհրդային շրջանում եղել են նաեւ դրական երեւույթներ.«Դրանցից են գիտության, արդյունաբերության զարգացումը, իսկ բացասական երեւույթներից է ՝ ավտորիտար, բռնության մշակույթը»։   Ըստքաղաքագետի՝տրանզիտային փուլի իշխող քաղաքական վերնախավն ավելի զգուշավոր է՝ Խորհրդային շրջանի բռնաճնշումներիդատապարտման հարցում: Էդգար Վարդանյանի խոսքով՝ նրանք դատապարտում են բռնաճնշումները, սակայն պաշտոնականհայտարարություններում ավելի զգուշավոր են։