Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինվորականները տանկերով մտել են Փանիկ եւ խուճապի մատնել մարդկանց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Փանիկ_3

Այսօր առավոտյան ժամը 11․30 սահմաններում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժություն են անցկացրել գյուղի վարչական տարածքում՝ ահուսարսափի ենթարկելով թե՛ Փանիկի, և թե՛ շրջակա գյուղերի բնակիչներին։ Նրանց մի պահ թվացել է, թե պատերազմ է։  Փանիկ համայնքի ղեկավարը դիմել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը՝ պարզելու, թե ինչու է ՌԴ 102-րդ ռազմաբազան զորավարժություն անցկացնում համայնքի հարակից տարածքում՝ առանց զգուշացման: Զորավարժություններն ուղեցվել են կրակոցներով, պայթյուններով: «Գյուղի տարածքը ռազմաբազայի զորավարժութունների անցկացման համար երբևէ չի ծառայել և ռազմաբազայի ղեկավարությունից այս մասին պաշտոնական գրություն չի ստացել, մենք նախապես չենք տեղեկացվել»,-նշեց համայնքի ղեկավար Վարդան Մակեյանը՝ հավելելով, որ ինքն անմիջապես այդ մասին տեղեկացրել է Շիրակի մարզային ոստիկանությանն ու Ազգային անվտանգության ծառայությանը: Ուժային կառույցների աշխատակիցները մեկնել են գյուղի տարածք: Այս հարցով նախատեսված է նաև Շիրակի մարզպետի և 102-րդ ռազմաբազայի ղեկավարության հանդիպումը, որի ընթացքում կհստակեցվեն, թե ինչու է Փանիկի վարչական տարածքն առանց նախազգուշացման ընտրվել զորավարժությունների անցկացման վայր: Ռազմաբազայի հրամանատարությունը պաշտոնական պատասխան դեռ չի տվել համայնքի ղեկավարի բողոքին: