Արամ Մանուկյանի արձանը պաշտոնապես բացվեց (տեսանյութ)

Այսօր Երևանի մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում տեղի ունեցավ Առաջին Հանրապետության հիմնադիրներից Արամ Մանուկյանի արձանի պաշտոնական բացումը։ Արարողությանը ներկա էին ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն ու կաթողիկոսը։

«Պետական այրերի, հանրային այրերի, ՀՀ քաղաքացիների առաքելությունն է լինել արժանի Արամ Մանուկյանին, լինել արժանի նրա առաքելությանը և ապրել այնպես, որ ունենալ իրավունք ամեն անգամ նրա արձանի մոտով անցնելիս ուղիղ աչքերի մեջ նայելու»,-նշեց  ՀՀ վարչապետը։

Բուռն քննարկումներն ու այդ թվում քաղաքաշինության պետական կոմիտեի և Մշակույթի նախարարության ՝ արձանի տեղի ընտրության հետ կապված անհամաձայնությունները խոչընդոտ չհանդիսացան։ Արձանի քանդակագործ Դավիթ Մինասյանը սակայն արձանի տեղի հետ կապված խնդիր չի տեսնում։

«Եթե եղել է մրցույթ և այդ մրցույթը քաղքապետարանն է հայտարարել և ժյուրիի անդամները եղել են Մշակույթի նախարարության ներկայացուցիչներ, չեմ կարծում, որ համապատասխանեցրած չլինեն։ Ընդամենը անձերը փոխվել են, բայց մենք անձերի հետ գործ չունենք»,- նշում է քանդակագործ Դավիթ Մինասյանը։

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց 7 կառույցներ այդ թվում և Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակը» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկելու առաջարկին։