Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՒՂԻՂ. ԱԺ-ում 4 ուժերը քննարկում են ընտրական համակարգի մոդելը (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitledasa

Ազգային ժողովում մեկնարկեց ՀՀ ընտրական օրենսդրության բարեփոխումների նպատակով ստեղծված խորհրդարանական աշխատանքային խմբի հերթական նիստը: Աշխատանքային խմբում ընդգրկված են խորհրդարանական 4 ուժերը՝ յուրաքանչյուրը 3-ական ներկայացուցչով: Հիշեցնենք, որ բացի այս աշխատանքային խմբի, իր հերթին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով ստեղծելու մասին, որը գլխավորում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: