Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միայնակ Գայլի եղբայրն ազատ է (տեսանյութ)

Հասարակություն
ararat-xandoyan

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրը՝ Արարատ Խանդոյանն ազատության մեջ  է։ Քիչ առաջ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նրան վաղաժամկետ ազատ արձակելու միջնորդությունը։    Հիշեցնենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Միայնակ Գայլ Արայիկ Խանդոյանի եղբորը՝ Արարատ Խանդոյանին դատապարտել էր 3,5 տարվա ազատազրկման։  Իսկ մեղադրողը միջնորդել էր Արարատ Խանդոյանին դատապարտել 4 տարվա ազատազրկման՝Խորենացիի դեպքերով զանգվածային անկարգություններին մասնակցելու և ոստիկանի վահանը քաշելու համար։  Պաշտպան Արա Ղարագյոզյանը նշում է, որ Արարատ Խանդոյանը ենթարկվել է քաղաքական հետապնդման նախկին իշխանությունների կողից և ապօրինի կալանքի տակ պահելու բոլոր որոշումները բողոքարկվել է Մարդու իրավունքերի եվրոպական դատարանը։ Դատարանն այն ընդունել է վարույթ։