Մեկնարկել է Պուտինի եւ Թրամփի հանդիպումը (տեսանյութ)

Վլադիմիր Պուտինը ժամանել է Հելսինկի, բանակցելու Դոնալդ Թրամփի հետ

Անմիջապես օդանավակայանից Պուտինը գնաց նախագահական պալատ:

Երկու երկրների ղեկավարները  Ֆինլանդիայի նախագահի հետ համատեղ լուսանկարվել են, որից  հետո սկսվել է հանդիպումը:

Դեմ առ դեմ հանդիպմանը հատկացված է մեկուկես ժամ:

Բացի այդ, ըստ ժամանակացույցի, բանակցությունները պետք է անցկացվեն նաեւ ընդլայնված ձեւաչափով, որին հատկացված է  մեկ ժամ 45 րոպե :